SpaceX-ը աստիճանաբար վերածվում է նաև արհեստական բանականության ոլորտում ակտիվ գործող ընկերության։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ SpaceX-ի արհեստական բանականության ոլորտից ստացվող եկամուտը արդեն սեպտեմբերին կարող է գերազանցել ընկերության մյուս բոլոր եկամուտները, իսկ տարվա չորրորդ եռամսյակում՝ զգալիորեն գերազանցել դրանք։ Մասկի խոսքով՝ արհեստական բանականությունը դարձել է SpaceX-ի ապագայի չափազանց կարևոր մասը։ Այս տարվա սկզբին SpaceX-ը ձեռք է բերել Մասկի կողմից 2023 թվականին հիմնադրված xAI ստարտափը։ xAI-ն ստեղծել է Grok չաթբոտը և Թենեսիում շահագործում է Colossus հզոր սուպերհամակարգիչների կենտրոնը։ Մասկը նաև ներկայացրել է SpaceX-ի՝ արհեստական բանականության ոլորտում գործունեության ընդլայնման ծրագրերը։



