Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավահանգիստներից նավթի ներկրումը՝ Սև ծովում տանկերների վրա ԱԹՍ-ների հարձակումների հաճախակիացման պատճառով։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ օգոստոսին մատակարարման ծավալները կարող են էլ ավելի նվազել։ Հուլիսին Թուրքիան ներկրել է մոտ 900 հազար տոննա նավթ, ինչը 300 հազարով պակաս է հունիսի ցուցանիշից։ Խոսքը վերաբերում է ռուսական Urals և ղազախական KEBCO ու CPC Blend ապրանքանիշերին։ Հարձակումների պատճառով օգոստոսի սկզբին Անկարան ժամանակավորապես սահմանափակել էր առևտրային նավերի երթևեկությունը Սև ծովում։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ էր արել մորատորիում հայտարարել նավերի վրա հարվածների հարցում։



