«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ: 49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ 3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում, «Միլան»-ում, «Օսասունա»-ում, Վիգոյի «Սելտա»-ում, ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11246

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով