ԱՄՆ-ն Կուբայի հարցում անցնում է տնտեսական ճնշման

Սպիտակ տունը Կուբայի ղեկավարության դեմ պայքարում հրաժարվում է ուժային սցենարից՝ շեշտը դնելով տնտեսական ճնշման և պատժամիջոցների խստացման վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ ​Ըստ աղբյուրների՝ նպատակն է կտրել ռեժիմի եկամտի աղբյուրները և պառակտում առաջացնել վերնախավում։ Ուժային տարբերակից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Կուբայում չկա հստակ ընդդիմադիր առաջնորդ, որին ԱՄՆ-ն կարող էր օգտագործել որպես անցումային ղեկավար։ ​Բացի այդ, Մերձավոր Արևելքում ձգձգվող պատերազմի ֆոնին նոր ռազմական գործողությունները Վաշինգտոնի համար ռիսկային են։ Փոխարենը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ մինչև 2029 թ․ Կուբան կկանգնի անշրջելի փոփոխությունների ուղու վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11161

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով