Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ուղեկցությամբ շրջել են Գորիսով և մասնակցել տեղական արտադրանքի տոնավաճառին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը: Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկոյան սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11050

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով