Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Հարավային Լիբանանի Անսար քաղաքում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել՝ երեք մարդ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայությունը։ «Անսարի ծայրամասում՝ Ալ-Զարարիյա մոտակայքում գտնվող տան վրա իրականացված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել՝ երեք մարդ։ Տունն ամբողջությամբ ավերվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Փրկարարական խմբերը շարունակում են ավերակների մաքրման և զոհվածների ու վիրավորների դուրսբերման աշխատանքները։ Գործողությանը մասնակցում են «Քաշաֆ ալ-Ռիսալա ալ-Իսլամիա» շտապօգնության ծառայության, Իսլամական առողջապահական կոմիտեի և Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները։ Տուժածներին տեղափոխում են Նաբաթիե քաղաքի հիվանդանոցներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11160

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով