Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը փոխվելու շեմին է։ Փաշինյանն այսօր ձևակերպեց թերևս ամենակարևոր հարցը՝ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն Հայաստանին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ստեղծել անհրաժեշտ «այլընտրանքները»։ Բայց այլընտրանքը քաղաքական հայտարարություն չէ․ այն ճանապարհ է, երկաթուղի, էներգետիկ կապ, նոր շուկա, ներդրում և տեխնոլոգիա։ Մի կողմից քննարկվում է ռուսական կառավարման տակ գտնվող երկաթուղու կոնցեսիայի ապագան, մյուս կողմից՝ TRIPP-ը և տարածաշրջանային նոր հաղորդակցությունները։ Ռուսական շուկայում հայկական ապրանքները բախվում են սահմանափակումների, մինչդեռ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ ուղիղ առևտրի և նոր էներգետիկ կապերի։ Եվ այս ֆոնին Հրազդանում նախատեսվող AI ենթակառուցվածքային նախագիծը՝ ղազախական մասնակցությամբ, հետաքրքիր նոր շերտ է բացում․ Հայաստանը կարո՞ղ է Ռուսաստանից ու ավանդական շուկաներից կախված տնտեսությունից վերածվել տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և տեխնոլոգիական հանգույցի։ Թեմայի շուրջ զրուցել ենք Մերձավոր Արևլքում, Ուկրաինայում և Միջին Ասիայում ծրագրերի զարգացման պատասխանատու Ալբերտ Գրիգորյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



