«Եվրոպան առանց Թուրքիա չի կարող». Դևլեթ Բահչելի

Թուրքիայում իշխող ուժի հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին խիստ քննադատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի վերաբերյալ հայտարարությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Խորհրդարանական ելույթի ընթացքում Բահչելին նշել է, որ այդ խոսքերը «երկակի չափանիշների և մեծամտության դրսևորում են»՝ հավելելով, որ «Եվրոպան առանց Թուրքիայի չի կարող»։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարևոր դեր ունի եվրոպական անվտանգության, էներգետիկայի և միգրացիայի կառավարման հարցերում։ Բահչելին անդրադարձել է նաև Իրաքի Քիրքուքի հարցին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է կարևորել այնտեղ ապրող թուրքմենական համայնքի իրավունքներն ու անվտանգությունը։ Հիշեցնենք, որավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպան չպետք է ընկնի «ռուսական, չինական կամ թուրքական ազդեցության տակ»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով