Ապրիլի 29-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. գործունեության մասին հաղորդումը : Այս համատեքստում նա անդրադարձել է նաև ուժային կառույցներում արձանագրված դեպքերին: «2025թ. ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027 -ը կամ 45 տոկոսը պատահարներ են, այլ խոսքով` ոչ հանցագործություններ, իսկ 1221 -ը կամ 54,3 տոկոսը ՝ հանցագործություններ, այդ թվում` 687 -ը կամ 56,3 տոկոսը՝ զինվորական, 534 -ը կամ 4 3,7 տոկոսը՝ այլ հանցագործություններ: 2024 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34 տոկոսով, հանցագործությունները նվազել են 110 -ով կամ 8,3 տոկոսով: Ընդ որում, ընդհանուր բնույթի հանցագործությունները նվազել են 82-ով կամ 13 տոկոսով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը՝ 28-ով կամ 3,9 տոկոսով»,- մանրամասնել է Աննա Վարդապետյանը՝ շեշտելով, որ, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել։ Այնուհետև Վարդապետյանը որոշել է առանձին ներկայացնել 2025թ. ՀՀ զինված ուժերում արձանագրված՝ ծառայության հետ կապված մահվան դեպքերը, բայց դիտմամբ թե պատահմամբ դրանց շարքում հիշատակել է նաև Սահմանապահ զորքերում գրանցված դեպքերը, թեպետ Սահմանապահ զորքերն ԱԱԾ ենթակայության տակ են, իսկ ԱԱԾ-ն էլ ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:



