Թուրքիան և Իսրայելը «պատերազմին ավելի մոտ» են, քան՝ մեկ տարի առաջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը օոգոստոսի 13-14-ին պաշտոնական այցով գտնվել է Կահիրեում, որտեղ Եգիպտոսի պաշտոնակից Բադր Աբդելաթի հետ երկու երկների Ծրագրավորման համատեղ խմբի նիստի է գումարվել։ Ֆիդանը նաև բանակցություններ է վարել Եգիպտոսի հետախուզության պետ գեներալ Հասան Ռաշադի հետ։ Քննարկումների ավարտին նա Իսրայելի հասցեին շատ կոշտ հայտարարություն է արել՝ զգուշացնելով, որ Անկարան Կահիրեի և Դոհայի հետ կարող է «դիմել արմատական քայլերի», եթե Միացյալ Նահանգները Նաթանյահուի կառավարության «նկատմամբ ճնշում չգործադրի», որպեսզի Գազայի կարգավորման «երկրորդ փուլի պայմանավորվածությունները կատարվեն»։ Ֆիդանը հավելել է, որ պաղեստինյանը կողմը «անհրաժեշտ փոխզիջումների է գնացել, մինչդեռ իսրայելական ղեկավարությունը շարունակում է ձգձգել և փլուզել խաղաղ գործընթացը»։ Նրա ներկայացմամբ՝ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը «շարունակում են համատեղել ջանքերը, որպեսզի հասնեն կրակի երկարաժամկետ դադարեցման և նոր էսկալացիան կանխեն»։ Ֆիդանի Կահիրե այցին լրացուցիչ լարվածություն է հաղորդել մի լուսանկար, որտեղ նա պատկերված է Իսրայելը բացառող տարածաշրջանային քարտեզի ֆոնին։ Հատկանշելով այդ իրողությունը, Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է հրեական պետության դեմ «սպառնալիքներ հնչեցնելու» մեջ և մասնավորեցրել, որ Անկարան «ապաստան է տրամադրում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը և իրավասու չէ որոշել Գազայի հատվածում Իսրայելի անվտանգության միջոցները»։ Իսրայելի ԱԳՆ-ն վերահաստատել է, որ առանցքային պայմանները մնում են անփոփոխ՝ «ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում և Գազայի ապառազմանականացում»։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն մերժել է Գազայում կարգավորման երկրորդ փուլի ամերիկյան առաջարկությունները։ Իսրայելական մամուլը այդ առթիվ տեղեկություն է

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10927

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով