Բրիտանացիները դադարել են հպարտանալ իրենց ազգությամբ․ աննախադեպ անկում

Վերջին 15 տարում իրենց ազգությամբ հպարտացող բրիտանացիների թիվը կտրուկ նվազել է։ The Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Demos վերլուծական կենտրոնի հետազոտությունը ցույց է տվել, որ եթե 2011-ին այդ ցուցանիշը 74% էր, ապա 2026-ին հասել է 47%-ի։ ​Տենդենցը հատկապես ակնհայտ է 1997-2012թթ․ ծնված Z սերնդի մոտ, որտեղ ցուցանիշը 65%-ից իջել է 39%-ի։ Ավելին, մինչև 25 տարեկանների շրջանում Բրիտանիայի պատմությամբ «զուտ հպարտությունը» 54%-ից ընկել է մինուս 4%-ի, ինչը նշանակում է, որ չհպարտացողներն արդեն մեծամասնություն են։ Մինչդեռ 65-ից բարձր տարիքի խմբում անկումն աննշան է՝ 70%-ից 66%։ ​Համանման անկում է գրանցվել նաև աշխարհում Մեծ Բրիտանիայի դիրքով (35%-ից 13%), խորհրդարանով և թագավորական ընտանիքով հպարտանալու հարցում։ Փոխարենը 29%-ից մինչև 40% աճել է տեղական համայնքների նկատմամբ վստահությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11152

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով