Համաշխարհային շուկաներում ադրբեջանական «Azeri Light» (CIF) ապրանքանիշի նավթի գինն աճել է: «APA Economics» գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական նավթի մեկ բարելի գինն աճել է 3,27 դոլարով կամ 3,58%-ով՝ հասնելով 94,58 դոլարի: Ադրբեջանական նավթի նախորդ գինը կազմում էր 91,31 դոլար: Այս տարվա բյուջեում «Azeri Light» ապրանքանիշի ադրբեջանական նավթի 1 բարելի միջին գինը հաշվարկվել էր 65 ԱՄՆ դոլարի չափով:



