ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց գլխավոր օրակարգը Գազայի հատվածում տիրող իրավիճակն էր։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրների՝ Քուշները հանդիպել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների միջնորդների, արմատականների, ինչպես նաև Գազայի հարցով Խաղաղության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ։ Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ընդունել էր Քուշներին՝ շեշտելով 2025 թվականի հոկտեմբերին Շարմ էլ Շեյխում ստորագրված համաձայնագրի դրույթների անշեղորեն պահպանման կարևորությունը: Միևնույն ժամանակ Էլ Ալամեյն է ժամանել նաև ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորությամբ։ Շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչները Գազայի հարցով բանակցություններ են վարել Եգիպտոսի Ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Հասան Ռաշադի հետ:



