Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում է ունեցել Մյանմայի նախագահ Մին Աուն Հլայնի հետ։ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են համագործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտներում: «Անշուշտ, պետք է աշխատել տնտեսական ուղղությամբ: Սակայն այստեղ կան լավ հիմքեր, լավ նախագծեր»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ վերջին տարիներին երկրների միջև հարաբերությունները դարձել են հատկապես վստահելի: Բացի այդ, նախագահը շնորհակալություն է հայտնել Մյանմային՝ ԱՍԵԱՆ-ի երկրների հետ Ռուսաստանի համագործակցության զարգացմանն աջակցելու համար: Մին Աուն Հլայնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին ջերմ ընդունելության համար և Նեյպյիդոն անվանել Մոսկվայի հուսալի գործընկեր Հարավարևելյան Ասիայում: Վերջին անգամ Պուտինը և Մին Աուն Հլայնը հանդիպել են 2025 թվականի սեպտեմբերին, երբ վերջինս կատարում էր պետության ղեկավարի պարտականությունները:



