ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևանի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող գազալցակայանում։ Ինչպես տեղեկանում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում նախկինում ևս տարբեր խախտումներ են արձանագրվել։ Դրանց թվում են թերլիցքավորումը, չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործումը, խախտումների հայտնաբերումից հետո կապարակնիքների ապօրինի հեռացումը, ինչպես նաև արագ արձագանքման QR կոդերի բացակայությունը։ Վերջին ստուգման ընթացքում ևս արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորում։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ընկերության տնօրենին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ Տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններից օգտվելուց՝ նշելով, որ շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11070

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով