Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Միաժամանակ հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11062

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով