Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ աշնանը պլանավորում է ԵՄ երկրներին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթը։ Այս մասին նա ասել է Die Welt թերթի հետ հարցազրույցում։ «Աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը։ Եթե այն ընդունվի, ապա պատժամիջոցներին ենթակա անձանց, ձեռնարկությունների և կազմակերպությունների թիվը միանգամից կաճի մեկ երրորդով», – ասել է Կալասը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12361

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով