Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ի հետ սահմանը մինչև 2028 թ. վերջը փակ պահելու գաղափարին

Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության՝ չարտոնված մուտքի դեմ պայքարի ժամանակավոր միջոցառումների մասին օրենքի գործողությունը մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելու վերաբերյալ առաջարկին: Այս մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է Ֆինլանդիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Օրենքը կոչված է հակազդելու Ֆինլանդիայի վրա ուղղված ճնշմանը, ամրապնդելու սահմանային անվտանգությունը և պատրաստվելու չարտոնված մուտքի առավել լուրջ իրավիճակներին», – ասվում է մամուլի տեղեկագրում։ Ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ Ֆինլանդիան իր սահմանային անվտանգությունը կապահովի վճռական միջոցներով։ «Սահմանային անվտանգության մասին օրենքի միջոցով մենք սահմանապահ իշխանություններին արդյունավետ գործողությունների ենք պատրաստել չարտոնված մուտքի առավել լուրջ իրավիճակներում», – ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12362

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով