Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մերժումը:: «Այս դիրքորոշումը հավասարազոր է համապարփակ ծրագրից ուղղակի հրաժարվելուն, սպառնալիքի տակ է դնում դրա իրականացումը և հիմնովին խաթարում հավաքական ջանքերը, որոնք ուղղված են արդար ու կայուն խաղաղության հասնելուն», – ասվում է X հարթակում Կատարի ԱԳՆ-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12355

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով