Հայաստանի անվտանգության համակարգը վերակառուցվում է՝ փոխվում են բանակը, սպառազինության աղբյուրները, ռազմական գործընկերները։ Բայց Բիշքեկի՝ Փաշինյան–Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ հին համակարգի առանցքային հարցերը դեռ բաց են։ Սկզբունքային հակասությունները մնացել են, նոր լուծումներ չեն երևում, փոխարենը Պուտինը հրապարակային օրակարգ բերեց Գյումրիի ռուսական ռազմաբազայի հնարավոր հեռացման հարցը։ Ինչո՞ւ հենց հիմա։ Հայաստանը նման հարց բարձրացրե՞լ է, թե Մոսկվան ինքն է բացում այդ թեման։ Եվ եթե քննարկվում է ռազմաբազայի ապագան, ապա ի՞նչ է լինելու ռուս սահմանապահների, Հայաստանի արտաքին սահմանների վերահսկողության և ընդհանրապես ռուսական ռազմական ներկայության հետ։ Սա արդեն մեկ ռազմաբազայի հարց չէ։ Եթե անվտանգության հին համակարգը նահանջում է, Հայաստանը պատրա՞ստ է այն փոխարինել սեփական՝ արդյունավետ բանակով, հետախուզությամբ, հակահետախուզությամբ և նոր գործընկերություններով։ Եվ ո՞վ է վերահսկում այդ ամբողջ վերափոխման որակը։ Զրուցել ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



