ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան

ԱՄՆ-ն նախատեսում է արդիականացնել իր միջուկային տրիադան և փորձարկել համապատասխան զենքերն ու առաքման համակարգերը. ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի լսումների ժամանակ։ «Մենք կփորձարկենք միջուկային զենքն ու առաքման համակարգերը բոլորի հետ հավասար հիմունքներով»,-ասել է Հեգսեթը։ Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը համապատասխան՝ Միացյալ Նահանգները կարդիականացնի միջուկային տրիադան։ «Մենք կմշակենք լրացուցիչ տարբերակներ՝ զսպումն ապահովելու և լարվածությունը կառավարելու համար», – ասել է Հեգսեթը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով