Պետության նահանջը պատասխանատվությունից

Հանքարդյունաբերության ու մետալուրգիայի զարգացում. Սա փաստում են ադրբեջանական մամուլում վերջին շաբաթներին հայտնված հրապարակումները: Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2027-2030 թվականների ընթացքում Ադրբեջանում հանքարդյունաբերության և մետալուրգիայի արդյունաբերության զարգացումն ապահովելու մի շարք միջոցառումների մասին: Ընդ որում, այս ամենի մի մասն Արցախի տարածքում՝ Քաշաթաղում, Շահումյանում: Ալիևն այս ոլորտի զարգացմանը ռազմավարական նշանակություն է տվել, որը կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արդյունաբերականացման խորացմանը: Բաքուն հանքարդյունաբերությունը դիտարկում է որպես երկրի անվտանգային բաղադրիչ։ Նրանք գիտակցում են, որ առանց հզոր արդյունաբերական հիմքի, ինքնիշխանությունը դեկլարատիվ բնույթ է կրում: Երկար տարիներ Արցախում հանքերի օգտագործմանը դեմ արտահայտվող երկու կողմ կար՝ Ադրբեջանի իշխանությունը և հայ բնապահպանները ( հիմնականում՝ գրանտակերները ): Իսկ այսօր, երբ Արցախն արդեն Բաքվի տիրապետության տակ է, այդ նույն բնապահպանները լուռ են, իսկ Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է այդ տարածքներում հեռանկարային հանքավայրերի շահագործման, մետալուրգիայի արդյունաբերության ընդլայնման, արտահանման նոր հնարավորությունների մասին: Փաստացի ստացվում է, որ մենք ռազմավարական մետաղները հողում թողեցինք բնությունը պահպանելու կամ էլ հաջորդ սերնդին փոխանցելու համար, իսկ բնական պաշարի օգուտը կքաղի Իլհամ Ալիևը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով