Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի հարավ-արևելքում օգոստոսի 15-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, ևս 137 մարդ վիրավորվել է։ Վնասվել է 2400 բնակելի շինություն։ Ժամանակավոր կացարաններում գտնվում է 5488 մարդ, ևս 171 մարդ ինքնուրույն է տարհանվել։ Արևելյան Նուսա Թենգարա նահանգում տեղի ունեցած երկրաշարժը վնասել է 87 կրթական հաստատություն, 50 կրոնական կառույց, 76 պետական շենք և հասարակական նշանակության մի շարք այլ օբյեկտներ։ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալության ղեկավար Թեուկու Ֆայսալ Ֆաթանին հայտնել է, որ հիմնական ցնցումից հետո գրանցվել է ավելի քան 1500 հետցնցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12269

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով