Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ադրբեջանի նախագահ ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման մասին հրապարակում է տարածվել Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։ «Ես հանդիպեցի Բաքու այցելած Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին։ Մենք կիսվեցինք ավելի քան 20 տարի շարունակվող մեր ծանոթության հաճելի հիշողություններով, վերհիշեցինք ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը և մտքեր փոխանակեցինք կապերի հետագա զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է Ալիևի հրապարակման մեջ։ Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Իլհամ Ալիևին հանձնել է Ուկրաինայի Իրպեն քաղաքի «Պատվավոր քաղաքացու» վկայականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12072

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով