Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ըստ հունական ԶԼՄ-ների՝ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր կստորագրի հունական «Օլիմպիակոս»-ի հետ։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստն արդեն ժամանել է Աթենք։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Նաիր Տիկնիզյանը 2025 թվականին տեղափոխվեց սերբական «Ցրվենա Զվեզդա», իսկ մինչ այդ հանդես էր գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում։ Տիկնիզյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2023 թվականից։ 27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12180

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով