Բելգորոդի մարզում ուկրաինական հրթիռակոծության հետևանքով կա 6 զոհ. հայտնել են տեղի իշխանությունները։ Բացի այդ, տուժել է չորս մարդ, այդ թվում՝ 14-ամյա երեխա, հայտնել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը: «Հարվածի վայրում այրվել է շինություն և վնասվել է մարդատար ավտոմեքենա»,- ավելացրել է Շուվաևը: Ուկրաինան գնդակոծության և զոհերի մասին հաղորդագրությունները չի մեկնաբանել:



