Ընկերության նոր բրենդային ինքնությունը նպատակ ունի ավելի հստակ ներկայացնել Ռենշինի՝ որպես քաղաքաշինական-ներդրումային ընկերության տեսլականը՝ վերաիմաստավորելով քաղաքային զարգացման գաղափարը և այն լրացնելով կրթության, մշակույթի, ապրելակերպի ու երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնություններով։ —————————————————— Քաղաքաշինական ընկերությունից՝ ներդրումային էկոհամակարգ Երևանի զարգացման վերջին տարիների ամենատեսանելի փոփոխություններից շատերը կապված են ոչ միայն նոր շենքերի և համալիրների ի հայտ գալու, այլ նաև քաղաքային միջավայրի նկատմամբ պահանջների փոփոխության հետ։ Բնակելի և բազմաֆունկցիոնալ նախագծերից այսօր ակնկալվում է ավելին, քան պարզապես կառուցապատված քառակուսի մետրեր․ դրանք պետք է ձևավորեն միջավայր, առաջարկեն նոր կենսակերպ, ստեղծեն տնտեսական և հասարակական արժեք ու երկարաժամկետ ազդեցություն ունենան իրենց շրջապատի վրա։ Նոր բրենդային ինքնությունը հենց այս փոփոխությունն է համակարգում՝ մեկ ընդհանուր տեսլականի մեջ միավորելով ընկերության տարբեր նախագծերն ու նախաձեռնությունները։ Ռենշինի մոտեցման հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր նախագիծ պետք է դիտարկել ոչ թե որպես կառուցապատում, այլ որպես քաղաքի զարգացման ավելի լայն գործընթացի մաս։ Այս տեսանկյունից նախագծի արժեքը որոշվում է ոչ միայն շինարարության ծավալով կամ ճարտարապետական լուծումներով, այլ նաև այն ազդեցությամբ, որն այն թողնում է, մարդկանց առօրյայի և քաղաքի նկատմամբ ձևավորվող նոր պահանջների վրա։ Տարբեր նախագծեր՝ քաղաքաշինական մեկ մոտեցմամբ Ընկերության պորտֆելը ներառում է տարբեր մասշտաբի և նշանակության նախագծեր՝ Կասկադը, Skyline-ը, Artlife Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը (WTCY), Թումանյան 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը, ինչպես նաև Կասկադ համալիրի նախագիծը։ Թեև նախագծերը տարբեր են իրենց նշանակությամբ, ճարտարապետական լուծումներով և մասշտաբով, դրանք միավորում են Ռենշինի քաղաքաշինական ընդհանուր տեսլականը՝ յուրաքանչյուր դեպքում ձևավորել ժամանակակից, երկարաժամկետ արժեք ստեղծող քաղաքային միջավայր։ Skyline նախագծով Ռենշինը վերասահմանում է Երևանի բարձրահարկ կառուցապատման մասին պատկերացումները, Artlife Kempinski Residences-ով՝ վերաիմաստավորում լյուքս ապրելակերպն ու բարձրակարգ բնակելի միջավայրի մասին պատկերացումները, իսկ Թումանյան 8 նախագծով՝ վերաձևակերպում քաղաքի կենտրոնում բնակելի տարածքի նկատմամբ ձևավորված մոտեցումները։ Բուզանդ 91 և Սասնա Ծռեր I և II նախագծերը վերափոխել են նաև դրանց հարակից քաղաքային միջավայրը՝ նպաստելով տարածքների զարգացմանն ու անշարժ գույքի արժևորմանը։ Ռենշինը՝ թվերով Ռենշինի գործունեության մասշտաբը արտահայտվում է նաև իրականացված նախագծերով ու ձևավորված գործընկերային ցանցով․ ընկերության կառուցապատած տարածքը հասնում է շուրջ 1 միլիոն քառակուսի մետրի։ Ռենշինը համագործակցում է ավելի քան 230 տեղական և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ոլորտի առաջատար ընկերությունների հետ, իսկ տարբեր նախագծերում ներգրավված են ավելի քան 110 փորձագետ և խորհրդատու։ Ռենշինի գործունեության հիմքում ոչ միայն խոշոր նախագծերն ու ներդրումային հնարավորություններն են, այլև մասնագետների, խորհրդատուների և տեղական ու միջազգային գործընկերների լայն ցանցը։ Այս մոտեցմամբ ընկերությունը վերասահմանում է նաև կորպորատիվ մշակույթի դերը՝ այն դարձնելով տարբեր փորձառությունների, գիտելիքի և մասնագիտական կարողությունների համադրման հարթակ։ Միաժամանակ Ռենշինը ձգտում է ընդլայնել իր գործունեությունը քաղաքաշինության ավանդական սահմաններից դուրս։ Քաղաքաշինությունը շարունակում է մնալ ընկերության հիմնական ուղղությունը, սակայն դրա շուրջ աստիճանաբար ձևավորվում են նաև կրթության, մշակույթի, ապրելակերպի և այլ ոլորտների հետ կապված նախաձեռնություններ։ Նոր ուղղություններից մեկը ավտոմատացված պահեստների նախագծերն են, որոնք ևս վկայում են ընկերության գործունեության շրջանակի ընդլայնման մասին։ Վերաբրենդավորումը հաճախ ընկալվում է որպես ընկերության արտաքին տեսքի փոփոխություն՝ նոր լոգո, գույներ կամ դիզայն։ Ռենշինի դեպքում, սակայն, փոփոխության նպատակը ավելի լայն է՝ նոր ինքնությամբ ավելի հստակ ներկայացնել ընկերության գործունեության արդեն ձևավորված ուղղություններն ու զարգացման տեսլականը։ Ռենշինի համար կարևոր է, որ յուրաքանչյուր նախագիծ արժեք ստեղծի ոչ միայն կառուցման պահին, այլև երկարաժամկետ հեռանկարում։ Խոշոր քաղաքաշինական ծրագրերը փոխում են ոչ միայն քաղաքի արտաքին տեսքը, այլև այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում, աշխատում և անցկացնում են իրենց առօրյան։ Այդ պատճառով ընկերությունն իր նախագծերը դիտարկում է քաղաքի զարգացման ավելի լայն համատեքստում։ Այս մոտեցումն է նաև Ռենշինի բրենդային ինքնության հիմքում։ Ընկերության տարբեր նախագծերն ու նախաձեռնությունները միավորվում են մեկ ընդհանուր տեսլականի շուրջ, իսկ վերաբրենդավորումն ավելի հստակ է ներկայացնում Ռենշինի արդեն ձևավորված քաղաքաշինական-ներդրումային դիրքավորումն ու զարգացման ուղղությունները։ Այս իմաստով վերաբրենդավորումը Ռենշինի համար պարզապես արտաքին փոփոխություն չէ։ Այն ամբողջացնում է ընկերության ձևավորված տեսլականը և ընդգծում այն ուղղությունը, որով Ռենշինը շարունակում է վերաիմաստավորել քաղաքի զարգացման, կառուցապատման և ժամանակակից քաղաքային կյանքի մասին պատկերացումները։



