Ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերիի մահվան հանգամանքները գաղտնի են պահվում։ Սակայն արդեն հաջողվել է պարզել, որ ողբերգությունից քիչ առաջ նա իր զուգընկերոջ՝ Բրայան Հիքերսոնի հետ Լոս Անջելեսից (ԱՄՆ) մեկնել է երկրի հարավ։ Այդ պահին դերասանուհու առողջական վիճակը մտահոգության տեղիք չէր տալիս։ Ներկայումս դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։ Բացի այդ, դերասանուհու շրջապատից լրատվամիջոցներին հայտնել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում նա մեջքի շրջանում ցավեր է ունեցել։ Դերասանուհու հարազատները կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններից խուսափում են։ Հեռուստասերիալների աստղի ծնողները խնդրել են հարգել իրենց վիշտը և չանհանգստացնել հարցերով։ Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին լույս տեսած իր՝ «This Is Me: A Reckoning» հուշագրքում Հեյդենը պատմել էր, որ կախվածությունների և հետծննդյան դեպրեսիայի դեմ պայքարից բացի, ապրել է կրտսեր եղբոր կորստի ծանր վիշտը։ Նա մահացել էր 2023 թվականին՝ ընդամենը 28 տարեկանում։



