Գանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարար

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Գանայի 62 քաղաքացի, ևս 15-ն անհետ կորած է, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սեմյուել Օկուձետո Աբլակվան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «62 գանացի մահացել է, 15-ն այժմ համարվում է անհետ կորած», – ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նախարարի խոսքով՝ ինքը նաև Լավրովի հետ քննարկել է Ռուսաստանի ռազմական գործողությանը մասնակցելու համար Գանայի քաղաքացիների անօրինական հավաքագրման դադարեցման հարցը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով