Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Բանկը ժամկետից շուտ ավարտել է 01.04.2026թ. թողարկված 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.: Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։ Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝ Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում : Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով