Ադրբեջանում Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

Ադրբեջանում ավարտվել են «Աստծո զրահը 4. Վերջնագիր» (Броня Бога 4: Ультиматум) ֆիլմի մի մասի նկարահանումները, որոնց մասնակցել է նաև Ջեքի Չանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սա երբևէ իրականացված խոշորագույն արտասահմանյան կինոնախագիծն է: Նշվել է, որ արտասահմանյան կինոպրոդյուսերներին երկիր ներգրավելը Ադրբեջանի Հանրապետության նախագահի սահմանած քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է կինեմատոգրաֆիայի ոլորտում. Նշվում է, որ ֆիլմն էկրան բարձրանալուց հետո Ջեքի Չանի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում, հատկապես Հարավարևելյան Ասիայում, հետաքրքրված կլինեն բացահայտելու Ադրբեջանը որպես նոր զբոսաշրջային ուղղություն: Ֆիլմի ադրբեջանական հատվածի նկարահանումների ավարտից հետո Ջեքի Չանը հանդիպել է գործընթացին աջակցություն ցուցաբերած պետական հիմնարկների և ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դերասանն անձամբ շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին աջակցության համար և հուշանվերներ հանձնել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11622

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով