Բացահայտվել է վեց քարհանքից կատարված գողությունների դեպքը

Հուլիսի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն․ գիշերը քարհանքից գողություն էր կատարվել։ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 5-ին։ Գիշերվա ժամը 4․20-ին նույն քարհանքից փախուստի դիմելիս ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Վանաձորի բնակիչ 43-ամյա մի տղամարդ։ Իսկ Եղեգնուտ գյուղի բնակիչ 37-ամյա ընկերը ձերբակալվեց Մարալիկ-Արթիկ ճանապարհին և իր վարած մեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին։ Նրանք խոստովանեցին, որ հուլիսի 28-ի գողությունն իրենք են կատարել։ Հետագա միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվեց, որ տղամարդիկ գողություններ են կատարել ևս հինգ քարհանքերից։ Գողացել էին արդյունաբերական և էլեկտրահաղորդակցության նյութեր, իսկ գողություններից մեկի ընթացքում նաև մտել էին պահակատուն և գողացել կենցաղային տեխնիկա։ Պատճառված վնասի ընդհանուր չափը գերազաանցում էր 3․300․000 դրամը։ 43-ամյա տղամարդը կալանավորվել է, իսկ 37-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11011

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով