ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, որոնց հիմքով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Մասնավորապես, արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Խախտումներ են արձանագրվել նաև դռների և պատուհանների մասով․ դռները եղել են անհարթ և չեն ունեցել չներծծող մակերես, իսկ բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11011

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով