Ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։ Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների օպերատիվ արձագանքման արդյունքում նաև կանխվել են հնարավոր զարգացումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11139

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով