Օգոստոսի 17-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «չորս ժամ բարդ բանակցություններ է վարել» ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների, անցյալ տարի Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի նախագահ Նիկոլայ Մլադենովի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ։ Այդ մասին, հղելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է The Jerusalem Post-ը։ Ըստ այդմ, «Իսրայելը մեկ միլիմետր իսկ չի զիջել․ Գազայում ոչ մի վերականգնում չի լինի, մինչև արգելված ՀԱՄԱՍ-ը այդ ամբողջ տարածքում լիովին չզինաթափվի»։ Իսրայելական բանակը, ընդսմին «դեղին գծից» չի նահանջի, կմնա «ընթացիկ պատրաստության մեջ և կշարունակի զսպման քաղաքականություն իրականացնել»։ Ըստ իսրայելական պարբերականի, Նաթանյահուն որպես լիցքաթափման առաջին քայլ ընդգծել է ՀԱՄԱՍ-ից առգրաված զենքերը «ոչնչացման նպատակով ամերիկյան կողմի հսկողությանը հանձնելու անհրաժեշտությունը»։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը, Խաղաղության խորհրդի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը Երուսաղեմ են մեկնել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իսրայելի կառավարությունը մերժել է Գազայի կարգավորման երկրորդ փուլի տասնհինգ կետից բաղկացած նախագիծը։ The Jerusalem Post-ի հրապարակումից հստակ հասկացվում է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն կոշտ գծից չի նահանջել։ Իսրայելական լրատվամիջոցը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Նաթանյահուն ամերիկյան կողմին և մյուս «գործընկերներին ՀԱՄԱՍ-ի գործունեության և Թուրքիայից նրան հատկացվող ֆինանսական հոսքերի մասին մանրամասն տվյալներ է ներկայացրել»։ Անցյալ շաբաթ Թուրքիան և արաբական մի քանի երկրներ համատեղ հայտարարություն են



