Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

Իրաքից Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով նոր նավթամուղի կառուցման նախագիծը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը Հորմուզի նեղուցից, կպահանջի առնվազն չորս տարի և կարժենա 15 միլիարդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ծրագիրը կպահանջի լիովին նոր ենթակառուցվածքի կառուցում՝ գործող խողովակաշարի վերանորոգման փոխարեն։ ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունների ղեկավարները խթանում են տվյալ նախագիծը՝ որպես նավթային ոլորտի՝ Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու ռազմավարության մաս։ «Chevron» ընկերության մասնակցությամբ ձևավորված կոնսորցիումն արդեն ստացել է նախնական աջակցություն՝ իրագործելիության ուսումնասիրություններ անցկացնելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11145

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով