Մենք լիակատար վերահսկողություն ունենք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Իրանի, Հորմուզի նեղուցի և Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնության վերաբերյալ։ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի տարածք հայտարարելու գաղափարը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ լիակատար վերահսկողություն ունի նեղուցի նկատմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում երկարաձգել Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը (MOU)։ Խոսելով հնարավոր համաձայնության մասին՝ Թրամփն ասել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն այն պայմաններով, որոնք, իր կարծիքով, բավարար չեն։ «Նրանք ցանկանում են համաձայնության գալ, բայց չեն պատրաստվում կնքել այնպիսի համաձայնագիր, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է», — ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է նավթի շուկային՝ հայտարարելով, որ շաբաթական միլիոնավոր բարել նավթ է դուրս բերվում շուկա, ինչն, ըստ նրա, նպաստում է նավթի գների նվազմանը։ «Նեղուցը բաց է, և նավթի գները նվազում են ու կշարունակեն նվազել, եթե մենք չորոշենք անել շատ ավելի կտրուկ քայլ, քան այն, ինչ անում ենք հիմա», — նշել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11034

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով