ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձավճարի մասնակի հատուցում կլինի։ Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝ բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը, հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում, ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝ . անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով։



