Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այդ մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև դարերի խորքից եկող բարեկամության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, որոնք մեր երկրների և ժողովուրդների միջև կայուն ու հարատև կապերի ամուր հիմքն են»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11049

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով