ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ Սենատում քննարկման կներկայացնի ռազմական լիազորությունների մասին բանաձև՝ Օմանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դադարեցնելու համար։ Այս մասին նա հայտնել է իր կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Հենց մենք վերադառնանք օգոստոսյան արձակուրդներից, ես բանաձև կներկայացնեմ ռազմական լիազորությունների մասին, որով կարգելվեն Օմանի դեմ ռազմական գործողությունները, և հուսով եմ, որ առանձին հանրապետական ​​գործընկերներ կմիանան դեմոկրատներին և իշխանությունից կուրացած այս նախագահին թույլ չեն տա էլ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին», – ասվում է Քեյնի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի փոքրացող զինանոցն Օմանի վրա ծախսելու Թրամփի սպառնալիքը, «երկիր, որի հետ ԱՄՆ-ն ունի ամուր դիվանագիտական ​​հարաբերություններ և ազատ առևտրի համաձայնագիր», ուրախանալու առիթ է տալիս «այնպիսի իրական հակառակորդների, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը»։ Քեյնի խոսքով՝ Թրամփն «ավելի ու ավելի է կորցնում կապն իրականության հետ իր միանձնյա արշավում՝ սպառնալով և պատերազմներ սանձազերծելով ամբողջ աշխարհում»։ «Նրա պատերազմներն անօրինական են, քանի որ դրանք հավանության չեն արժանացել Կոնգրեսի կողմից, սակայն նա շարունակում է դրանք սանձազերծել, չնայած մեր զինծառայողների շրջանում հսկայական կորուստներին…., ինչպես նաև մեր զինամթերքի պաշարների և ամբողջ աշխարհում մեր դաշինքների վրա ազդեցությանը», – հավելել է Քեյնը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11055

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով