Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի երրորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել լեհ Յակոբ Սիմանի նկատմամբ: Այս տուրից հետո Մարտիրոսյանն ունի 1,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 10 շախմատիստ։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի օգոստոսի 23-ին։ Մրցաշարի առաջատարը Սլովենիան ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսևն է, ով ունի 2 միավոր: 2-ական միավոր ունեն նաև Լեհաստանի ներկայացուցիչներ Սիմոն Գումուլյարժը և Յան Մալեկը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ և երրորդ հորիզոնականները։



