Միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար Մոսկվայից 2026 թ. առաջին կեսին կրկնակի ավելի շատ միգրանտ է արտաքսվել, քան 2025 թ. համապատասխան ժամանակաշրջանում: Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Դատական պրիստավների դաշնային ծառայության տվյալներով՝ 2026 թ. առաջին կեսին միայն Մոսկվայում միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսված օտարերկրյա քաղաքացիների թիվը կրկնապատկվել է՝ 8300-ից հասնելով 16 000-ի», – Վոլոդինն օգոստոսի 18-ին գրել է Max-ի իր ալիքում։ Միևնույն ժամանակ, Վոլոդինը հավելել է, որ «եթե խոսենք այն բոլոր իրավախախտումների մասին, որոնք միգրանտները կատարել են 2026 թ. առաջին վեց ամսվա ընթացքում, ապա երկրից վարչական վտարման վերաբերյալ ընդունված որոշումների թիվը կազմել է մոտավորապես 100 000: «Սա 2,6 անգամ ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ», – հավելել է Վոլոդինը։



