Ուիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. Ուշակով

Ամերիկացի բանակցողներ Ստիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան մշակում է պահանջում. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այս ուղևորության վերաբերյալ այնքան հարցեր կան, կարծես խոսքը ինչ-որ տեղից՝ Կալուգայից Մոսկվա բարեկամների այցելության մասին լինի, հասկանո՞ւմ եք։ Սա չէ՞ որ լուրջ միջազգային հանդիպում է, այն նախապատրաստում և համաձայնեցում է պահանջում»,- ասել է Ուշակովը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին։ ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Կրեմլը ԱՄՆ ներկայացուցիչների այցի մասին կհայտնի այն ժամանակ, երբ այն «հստակություն ստանա»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11161

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով