Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է՝ գրանցելով նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում ամենացածր մակարդակը: Այս մասին է վկայում Reuters-ի և Ipsos-ի կողմից անցկացված հարցումը: Հարցման մասնակիցների միայն 33%-ն է հայտարարել, որ հավանություն է տալիս նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը։ 64%-ը հավանություն չի տվել նրան։ Այս ամսվա սկզբին հարցումները ցույց էին տվել, որ Թրամփի վարկանիշը կազմում է 35%։ Հարցման համաձայն՝ ամերիկացիների շուրջ 80%-ը, այդ թվում՝ դեմոկրատների 87%-ը և հանրապետականների 71%-ը, կարծում են, որ ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական հակամարտությանը «կշարունակվի երկար ժամանակ»։ Հարցվածների միայն 16%-ն է նշել, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մի քանի շաբաթ անց։ Հարցմանը մասնակցել է ամբողջ երկրի 1166 չափահաս ամերիկացի։ Սխալանքը կազմում է 3 տոկոսային կետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11077

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով