Եմենի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 գործողություն են անցկացրել հութիների դեմ

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 անգամ գրոհել են ապստամբ հութիների դիրքերի վրա: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ հղում անելով Եմենի կառավարության զինված ուժերի մամուլի քարտուղար Մաջիդ ան Նուզայլիին։ Գործողություններում կիրառվել են հրթիռներ, հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Այս հայտարարությունից առաջ՝ օգոստոսի 17-ին, հութիները ստանձնել էին Կարմիր ծովի ափին գտնվող Մոխայի նավահանգստի մերձակայքում գտնվող դեսանտային ռազմանավի հրթիռակոծման պատասխանատվությունը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը մտահոգություն է հայտնել Եմենում մարտական գործողությունների էսկալացման կապակցությամբ, որի հետևանքով այս ամսին առնվազն 17 խաղաղ բնակիչ է զոհվել կառավարության ուժերի կողմից վերահսկվող շրջանների վրա ապստամբ հութիների հարձակումներից։ 2014 թվականի վերջից ապստամբ հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի հյուսիսի և արևմուտքի զգալի մասը։ Կառավարական ուժերը, որոնց աջակցում են Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային երկրները, պահպանում են վերահսկողությունը արևմտյան ափի երկայնքով գտնվող շրջանների նկատմամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11087

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով