Զամբիայի նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետով

Զամբիայի գործող նախագահ Հաքաինդե Հիչիլեման երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է զամբիական Lusaka Times պարբերականը: Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Հիչիլեման ստացել է 2,9 միլիոն ձայն կամ քվեների 60,49%-ը՝ զգալիորեն առաջ անցելով իր հիմնական մրցակցից՝ ընդդիմության առաջնորդ Բրայան Մունդուբիլեից, որի օգտին քվեարկել է 1,8 միլիոն ընտրող կամ 37,87%-ը: Օգոստոսի 13-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցությունը եղել է բարձր՝ ավելի քան 80%: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, առայժմ չեն հրապարակվել: Վերլուծաբանները նշում են, որ ընտրողների մեծ մասի համար առաջնային նշանակություն ունեն ոչ թե քաղաքական նախընտրությունները, այլ տնտեսական հեռանկարները: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Զամբիայի 22-միլիոնանոց բնակչության ավելի քան 70%-ն ապրում է օրական 3 դոլարից պակաս գումարով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11107

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով