Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ժողովրդի տնտեսական դժգոհությունները համարում է արդարացի և հարգում է նրանց բոլոր քաղաքական ու սոցիալական քննադատությունները։ «Սակայն հիմա ժամանակն է, երբ հրապարակների ջերմ գիշերները պետք է դարձյալ ի ցույց դրվեն թշնամուն: Ամբիոն ունեցողներն ու ընթացքը ղեկավարողները նույնպես պետք է Առաջնորդի հրահանգը՝ միասնության պահպանման, պառակտումից, վեճերից, քաղաքական տարաձայնություններից ու սոցիալական տարբերություններից խուսափելու վերաբերյալ, դարձնեն իրենց գործունեության ամենահիմնական առանցքներից մեկը, որպեսզի չվանեն այլ նախասիրություններ ունեցող մարդկանց: Փողոցը ընտրական հավաքների վայր չէ, այլ սրբազան միասնության հրապարակներ են, որոնք իրենց մեջ պետք է տեղավորեն 90-միլիոնանոց պինդ կորիզը»: Խորհրդարանում ունեցած ելույթը Ղալիբաֆը եզրափակել է՝ ասելով. «Թույլ չենք տա, որ թշնամին թիրախավորի ազգային միասնությունը, ժողովրդի ներկայությունը, ազգի դիմակայունությունը և պաշտոնյաների մոտիվացիան»:



