Իսպանիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

Իսպանիայի Գրանադայի նահանգում տեղական ժամանակով 10։30-ից հետո 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, գրանցվել են լայնածավալ ավերածություններ։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոխար մունիցիպալիտետում՝ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա Ալենդին մունիցիպալիտետից, որտեղ ևս մեկ՝ 4,8 մանգիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել 3 օր առաջ՝ օգոստոսի 15-ի առավոտյան։ Ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Գրանադայի հատվածում, ինչպես նաև Մալագայում, Կորդոբայում, Ալմերիայում, Խաենում և այլ քաղաքներում։ Երկրաշարժին հաջորդող 20 րոպեների ընթացքում գրանցվել է 4 հետցնցում, իսկ հաջորդ երկու ժամվա ընթացքում՝ ևս երկու հետցնցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11111

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով