Ռաջեշ Կումար Սինգհը այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ օգոստոսի 18-ին այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը, կրթական միջավայրը և ուսումնական գործընթացը։ Այցի շրջանակում Ռաջեշ Կումար Սինգհը հանդիպել է կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11117

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով