Երևանի կենտրոնական փողոցներում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թումանյան- Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:



